Ակնարկ
ՀՄՀ-Հայաստանի Կառավարման խորհուրդը կազմված է քվեարկության իրավունք ունեցող 12 անդամից (կառավարության 7անդամ և քաղաքացիական հասարակության 5անդամ), ինչպես նաև ձայնի իրավունք չունեցող Հազարամյակի մարտահարավեր կորպորացիայի (ՀՄԿ) դիտորդից և Բնապահպանական դիտորդից:

Կառավարության անդամներ1. ՀՀ վարչապետ (Կառավարման խորհրդի նախագահ)
2. ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
3. ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական
4. ՀՀ էկոնոմիկայի նախարար (Գլխավոր ներկայացուցիչ)
5. ՀՀ ֆինանսների նախարար
6. ՀՀ գյուղատնտեսության նախարար
7. ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Քաղաքացիական հասարակության անդամներ (որոնց նշանակում է ՀՄՀ-Հայաստանի Շահառաուների խորհուրդը, հաստատում ՀՄԿ-ն և ՀՄՀ-Հայաստանի Կառավարման խորհուրդը): Ներկա շահառունների խորհուրդի պատվիրակներն են'
1. Արման Ոսկանյան "Տավուշի զարգացման" ՀԿ
2. Կարեն Զադոյան "Հայաստանի երտասարդ իրավաբանների ասոցիացիա" ՀԿ
3. Շիրակ Միքայելյան "Աշխատանք և հայրենիք" ՀԿ
4. Պողոս Շահինյան "Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ" ՀԿ
5. Վիկտոր Ենգիբարյան "Հայաստանի եվրոպական շարժում" ՀԿ
Կառավարման խորհրդն ունի հետևյալ լիզորությունները և պարտականությունները, որոնք չեն կարող պատվիրակվել.
• Վերահսկողություն Ծրագրի իրագործման նկատմամբ` ապահովելով համապատասխանությունը Համաձայնագրին և լրացուցիչ համաձայնագրերին
• ՀՄԿ ներկայացվող եռամսյակային հատկացման հայտերի հաստատում
• Հաշվետվությունների հաստատում
• ՀՄԿ-ի և ԿԽ-ի կողմից հաստատման ենթակա պայմանագրերի վերջնական հաստատում: