Փաստաթղթեր

Ակնարկ

Հազարամյակի մարտահրավեր Համաձայնագիրը, Կառավարման Համաձայնագիրը, Գնումների Համաձայնագիրը և Հատկացումների Համաձայնագիրը այն  4 հինական փաստաթղթերն են, որոնցով առաջնորդվում է ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ը: Հազարամյակի մարտահրավեր Համաձայնագիրը կնքվել է 2006թ.-ի մարտի 27-ին, իսկ նույն թվականի սեպտեմբերի 29-ին ստորագրվել են մյուս Համաձայնագրերը, որոնք իրենց հերթին նախապայման են եղել ծրագիրն ուժի մեջ մտնելու համար:  Համաձայնագրի ստորագրմանը նախորդել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված Հայտը, որի հիման վրա էլ հաստատվել է Համաձայնագիրը: Պարտադիր կիրառման ենթակա  փաստաթուղթ է նաև Գնումների ուղեցույցը, որն ըստ էության վերանայված Գնումների Համաձայնագիրն է, ինչպես նաև Իրականացման նամակները կամ  Լրացուցիչ համաձայնագրերը, որոնցով կարգավորվում են ծրագրային փոփոխությունները: Ի լրումն վերոնշյալ փաստաթղթերի գոյություն ունեն նաև ամերիկյան կողմի ղեկավարող կանոններ/սկզբունքներ, որոնք վերաբերում են  ֆինանսական կամ  գնումների ոլորտին և պարտադիր են կիրառման ՀՄՀ ծրագիր իրականացնող երկրների համար: Ծրագրի շրջանակներում պարտադիր կիրառման ենթակա է նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, եթե իհարկե վերջինս չի հակասում միջազգային համաձայնագրին, քանի որ համաձայն ՀՀ սահմանդրության միջազգային վավերացված համաձայնագրերը գերակայում են: