Բնապահպանական և սոցիալական ազդեցություն

Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատումը հանդիսանում է ՀՄՀ-Հայաստան ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկը, որի հիմնական գործառույթներն են`

- վերահսկել բնապահպանական և սոցիալական տվյալների հավաքման գործընթացը,
- մշակել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվությունները,
- մշակել, իրականացնել և վերահսկել Բնապահպանական կառավարման պլանները (ԲԿՊ) և Վերաբնակեցման գործողությունների պլանները (ՎԳՊ),
- ապահովվել նշված հաշվետվությունների համապատասխանությունը ՀՀ օրենսդրության, ՀԲ և ՀՄԿ բնապահպանական, սոցիալական և վերաբնակեցման ուղղեցույցների պահանջներին,
- հետևել ԲԿՊ-ում ամրագրված միջոցառումների ժամանակին և պատշաճ իրականացմանը:

Համաձայն 2007թ-ի հոկտեմբերի 4-ին կնքված պայմանագրի` բրիտանական "Մոթ ՄաքԴոնալդը" հանդիսանում է բնապահպանական եւ սոցիալական գնահատման եւ վեահսկողության խորհրդատու կազմակերպություն: Խորհրդատուի կողմից իրականացվող գործառույթները` ներառյալ հաշվետվությունների կազմումը և բնապահպանական, սոցիալական ազդեցության և վերաբնակեցման խնդիրների վերաբերյալ հանրային խորհրդակցությունների կազմակերպումը և իրականացումը, ինչպես նաև այլ գործողությունները, համակարգվում են ՀՄՀ-Հայաստանի Բնապահպանական և սոցիալական ազդեցության թիմի կողմից:

ՀՄՀ-Հայաստան ծրագրի սկզբից մինչ 2010 թվականի մայիս ամիսը գրանցվել են հետևյալ ձեռքբերումները`

Ենթակառուցվածքներ բաղադրիչ

1. Ամբողջական բնապահպանական և սոցիալական գնահատման և կառավարման պլանների մշակում և իրականացում.

• Ճանապարհներ` 3 փաթեթների բնապահպանական գնահատումներ, 54 ԲԿՊ-ներ առանձին հատվածների համար.
• Ոռոգում` 22 ՇՄԱԳ-ներ, 45 ԲԿՊ-ներ, հանրային խորհրդակցություններ 143 համայնքների 3185 բնակիչների մասնակիցությամբ


2. Վերաբնակեցման պլանավորում և իրականացում Ծրագրի ազդակիր կողմերի համար

• Վերաբնակեցման քաղաքականության շրջանակ
• 4 Վերաբնակեցման գործողությունների պլանների մշակում և իրականացում Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի շրջանականերում



Ջրից դեպի շուկա բաղադրիչ

Բնապահպանական և սոցիալական վերլուծություն
- Մշակվել և իրականացվել են բնապահպանական կառավարման պլաններ, սոցիալական և գենդերային վերլուծություններ:

Դասընթացներ
- Մշակվել են մոդուլներ բնապահպանական այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսին են թունաքիմիկատների բացասական ազդեցության նվազեցումը, պայքար վնասատուների դեմ, օրգական գյուղատնտեսություն և այլն: Տարին երկու անգամ վերանայվում է ԲԱԳ դասընթացների բնապահպանական մասը:

Հրապարակումներ
- "ԲԱԳ բնապահպանական մոտեցումներով" ուղեցույց, "Պայքար վնասատուների և հիվանդությունների դեմ առանց թունաքիմիկատների" տեղեկատվական գրքույկ, "Մեր բարեկամ Կոմպոստը" գրքույկ, "Ապրիր կանաչ" պայուսակներ և տեղեկատվական թերթիկներ և այլ հետաքրքրական հրապարակումներ:

Տեսանյութեր
- ԲԱԳ դասընթացի ժամանակ մասնակիցներին տրամադրվում է DVD` 9 տեսաֆիլմներով այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսին են երկշերտ պոլիէթիլենային ջերմատներ, խաղողագործության տեխնոլոգիաներ, սածիլների արտադրության տեխնոլոգիաներ, թունաքիմիկատների գերեզմաններ, բիոհումուսի արտադրություն և այլն:

Աջակցություն ցուցադրական տեղամասերի ֆերմերներին
- Անձնական անվտանգության պարագաներ (ձեռնոց, ակնոց, շնչառական սարք, համազգեստ, երկարաճիթ կոշիկ, առաջին օգնության պարագաներ), բիո-պարարտանյութ "Ազոտովիտ 1", որոնք տրամադրվել են ցուցադրական տեղամասի ֆերմերներին: