Արա Հովսեփյանը ներկայումս զբաղեցնում է "Հազարամյակի մարտահրավեր" հիմնադրամ-Հայաստան" ՊՈԱԿ-ի Գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը, ամենամեծ դոնորային ֆինանսավորում ստացող ծրագիրերից մեկը Հայսատանում:
Պարոն Հովսեփյանն իր աշխատանքային կարիերան սկսել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում,որտեղ 1995-2000թթ զբաղեցրել է երկրորդ քարտուղարի պաշտոնը:
2000-2006թթ. պարոն Հովսեփյանը աշխատել է Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման նախարարության (DFID) հայաստանյան գրասենյակի տնօրեն, որն պատասխանատու է Մեծ Բրիտանիայի զարգացման ծրագրերի համակարգման համար: Իր մասնագիտական և կարիերայի հետագա առաջ խաղացման համար շատ կարևոր դեր է ունեցել 2002-2003թթ աշխատանքը նույն նախարարության Լոնդոնյան գրասենյակում, ոտրեղ աշխատել է Եվրոպայի, Միջին Արևելքի և Ամերիկաների գծով վարչության տնօրենի օգնական / վարչության համակարգող: Միացյալ Թագավորության այդպիսի կարևոր կենտրոնական գրասենյակում անցկացրած տարիները կարևոր դեր են ունեցել միջազգայի ասպարեզում հմտությունների և փորձի ձեռքբերման համար:
Պարոն Հովսեփյանը ստացել է բազմակողմանի կրթույուն: Առաջին դիպլոմը` լեզվաբանություն և հասարակագիտություն մասնագիտություններով, ստացել է 1990-1995թթ. Վ.Բրյուսովի անվան Պետական լեզվաբանական համալսարանում: Այնուհետև Մագիստրոսի աստիճան է ստացել Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Ուսումը շարունակել է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի Համալսարանի Էքսեթեր քոլեջում 1998-1999թթ., որտեղ ստացել է Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ավարտական դիպլոմ:
Պարոն Հովսեփյանի համար շատ կարևոր է շարունակաբար կատարելագործել իր մասնագիտական կարողությունները , որի ընդլայնման համար էլ մասնակցել է մի շարք կրթական և մասնագիտական որակավորման ծրագրերում, այդ թվում` Քեմբրիջի համալսարանի "Շահերի վրա հիմնված բանակցության", ԱՄՆ Հարվարդի համալսարանի "Առաջնորդների դերը զարգացման նախաձեռնություններում" կրթական ծրագրերին, ինչպես նաև Կենտրոնական Եվրասիայի առաջնորդության ակադեմիայի (CELA) Գործադիր ղեկավարների ծրագրին (Ստամբուլ):
Չնայած Պարոն Հովսեփյանը զբաղեցնում է բավականին խոստումնալի պաշտոններ վերջրն ժամանակահատվածում , միշտ ներգրաված է եղել հասարակական կյանքում, լինելով մի քանի հասարակական կազմակերպությունների հիմնադիր անդամ, ներառյալ Բրիտանական շրջանավարտների ասոցիացիան: Նա նաև Եվրազիա հիմնադրամի խորհրդի անդամ: