Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամը (ՀՄՀ) արտասահմանյան օգնության նորարատիպ ծրագիր է, որի նպատակն է աշխարհի ամենակարիքավոր երկրներում խթանել "աղքատության կրճատումը կայուն տնտեսական աճի միջոցով": 2004-ի հունվարի 23-ին, որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության անկախ կորպորացիա, ստեղծվեց Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան (ՀՄԿ), որն էլ իրականացնում է "Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ" ծրագրեր տարբեր երկրներում: ՀՄՀ ֆինանսավորման առաջարկի ձևավորման գործընթացն ինտենսիվ է, խիստ և պահանջում է ամիսների համատեղ, տքնաջան աշխատանք: Ստորև ներկայացնում ենք ՀՄԿ ակնկալիքներն ու պահանջները Համաձայնագրի ձևավորման և իրականացման առումով:
Աղքատության կրճատում` տնտեսական աճի միջոցով. ՀՄԿ-ն սատարում է այն ծրագրերին, որոնք ուղղված են աղքատության կրճատմանը տնտեսական կայուն աճի մեջ ներդրումների միջոցով: ՀՄԿ-ն համոզված է, որ պետության կայուն զարգացումը հնարավոր է միայն, եթե տրամադրվող օգնությունը վերածվում է տնտեսության զարգացման, իսկ ներդրումների իրականացումն առաջնորդում է մասնավոր հատվածը: Ակնկալվում է, որ ՀՄԿ-ի դերն այստեղ ձևափոխող է և անցումային, քանի որ աջակցությունը փոխարինվում է մասնավոր կապիտալի ներհոսքով:
Արդյունավետ քաղաքականության գնահատում. ՀՄԿ երկրները ընտրվում են արդար կառավարման, մարդկային կապիտալում արվող ներդրումների և տնտեսական ազատության խթանման ոլորտներում գրանցված առաջընթացի հիման վրա: ՀՄԿ-ն կարծում է, որ լավ վարած քաղաքականությունը դրական հող է ստեղծում կայուն տնտեսական աճի և աղքատության կրճատման համար, այդպիսով նաև` ՀՄԿ ներդրումների համար:
Գործընկերություն և երկրների լիարժեք մասնակցություն. ՀՄԿ երկրներից պահանջվում է, որպեսզի նրանք առաջնորդեն ծրագրի իրականացման գործընթացը և լիարժեքորեն մասնակցեն դրա իրականացմանը: Սերտորեն համագործակցելով ՀՄԿ-ի հետ` ՀՄՀ երկրները պատասխանատու են իրենց զարգացման ճանապարհին առկա խոչընդոտների հաղթահարման, քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման և ՀՄՀ ծրագրի ձևավորման համար:
Արդյունքների կարևորում. ՀՄՀ աջակցությունն ուղղվում է այն երկրներին, որոնք լավ ձևակերպված ծրագիր են ներկայացնում, ուր հստակ տեսանելի են նպատակները, առաջընթացի գնահատման մեխանիզմները, ֆինանսական հաշվետվողականության ընթացակարգերը, արդյունավետ մոնիթորինգի պլանը և արդյունքների անկողմնակալ գնահատումը: Ծրագրերը նախատեսված են խթանելու շարունակական առաջընթացը` նույնիսկ ՀՄՀ Համաձայնագրի ավարտից հետո:
Հայաստանն այն 20 երկրներից մեկն է, որը Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի միջոցով աջակցություն է ստանում Միացյալ Նահանգների կառավարությունից: Հայաստանում ՀՄԿ-ն ներկայացնում են` հայաստանյան ծրագրի տնօրեն Ալեքս Ռասինը, տնօրենի տեղակալ Մայրոն Հիրնիակը և ծրագրի ղեկավար Էդիտ Պետրոսյանը:
![]() |
![]() |
![]() |
| Ալեքս Ռասին, ծրագրի տնօրեն | Մայրոն Հիրնիակ, տնօրենի տեղակալ | Էդիտ Պետրոսյան, ծրագրի ղեկավար |