|
Արդյունքահեն մոտեցումը ՀՄԿ-ի զարգացման հայեցակարգի հիմնական սկզբունքներից է: ՀՄՀ-Հայաստանի Մոնիթորինգի և գնահատման (ՄԳ) համակարգը մշակվել է Համաձայնագրի սկզբում գործընթացին և ծրագրի արդյունքներին, իսկ ավելի բարձր մակարդակում` ծրագրի արդյունքներին և ազդեցությանը հետևելու համար: Ավելի բարձր մակարդակներում այն մասնավորապես գնահատում է, թե ինչպես են ՀՄՀ-Հայաստանի ծրագրերն ազդում գյուղական վայրերում աղքատության կրճատման և տնտեսական աճի վրա:
ՀՄԿ և ՀՄՀ-Հայաստանի ՄԳ աշխատանքների մեկ այլ կարևոր կողմ է շահառուների վելուծության միջոցով ծրագրի շահառուների և շահառու խմբերի սահմանմանը նպաստելը: ՀՄԿ կողմից ֆինանսավորվող Համաձայնագրերը սովորաբար կիրառում են Շահառուների վերլուծությունը ՀՄԿ ծրագրերի ազդեցությունը աղքատների վրա գնահատելու համար: Ի լրումն վերը նշվածի, Շահառուների վերլուծությունը օգնում է նաև հասկանալ ծրագրի ազդեցությունը հատուկ հետքրքրություն ներկայացնող խմբերի վրա:
|
|
ՀՄՀ-Հայաստանի մոնիթորինգի և գնահատման աշխատանքներն իրականացվում են
Մոնիթորինգի և գնահատման պլանի (ՄԳ պլան) համաձայն, որը մշակվել է Համաձայնագրի նախապատրաստման փուլում և այնուհետև մի քանի անգամ վերանայվել է` իրականացման ընթացքում տեղի ունեցած փոփոխություններն արտացոլելու համար:
ՀՄՀ-Հայաստանի Մոնիթորինգի և գնահատման աշխատանքները կարելի է դասակարգել հետևյալ կերպ.
1.
Մոնիթորինգ,
2.
Գնահատում,
3.
Հատուկ ուսումնասիրություններ և հետազոտություններ: