Ողջույնի խոսք

Ուրախ եմ ողջունել Ձեզ "Հազարամյակի մարտահրավեր" հիմնադրամ-Հայաստան" /ՀՄՀ-Հայաստան/ ծրագրի նորացված կայքէջում: Կայքը Ձեզ հնարավորություն կտա հասկանալ, թե Ամերիկյան կառավարության Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի /ՀՄԿ/ կողմից ֆինանսավորվող այս ծրագիրն ինչպես է նպաստում Հայաստանում ոռոգման համակարգերի վերականգմանն ու գյուղատնտեսության եկամտաբերության բարձրացմանը: Ես, որպես ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն, կուզենայի ընդգծել հետևյալը`


- այս ծրագիրն ամենամեծ ներդրումն է Հայաստանի ոռոգելի գյուղատնտեսության համակարգում` շնորհիվ ամերիկյան կառավարության դրամաշնորհի

- Ծրագրի շրջանակներում վերանորոգվելու են ոռոգման կարևորագույն ենթակառուցվածքներ` մայր ջրանցքներ, ինքնահոս համակարգեր, պոմպակայաններ, ներտնտեսային ցանցեր և Արարատյան դաշտավայրի դրենաժային համակարգը

- վերապատրաստվելու է 45,000 ֆերմեր, ստեղծվելու են 220 ցուցադրական տեղամասեր, տրամադրվելու է 8.5 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ

- խորհրդատվություն և նյութական աջակցություն է տրամադրվելու 44 ջրօգտագործողների ընկերությունների /ՋՕԸ/ և 225 վերամշակող ձեռնարկության

- /ավելի քան 400,000 գյուղական բնակիչներ Հայաստանի 350 համայնքներում հանդիսանում են ծրագրի շահառուներ:

Կայքի միջոցով Դուք կծանոթանաք ծրագրային հիմնական ուղղություններին, կտեղեկանաք ընթացիկ առաջընթացի և կարևոր ձեռքբերումների մասին: Մարզային քարտեզը Ձեզ ցույց կտա, թե ինչ է անում ծրագիրը Ձեր մարզում և համայնքում, իսկ մեր շահառուների մասին պատմությունները ավելի գունեղ կպատմեն ծրագրային հաջողությունների մասին: Հուսով եմ, որ կայքը Ձեզ համար կլինի հետաքրքիր և ճանաչողական:

Արա Հովսեփյան
ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿԻ Գլխավորի գործադիր տնօրեն