Ոռոգման երրորդ կարգր ջրանցքի բացում Սևքար համայնքում (22/11/2011)

Ս/թ նոյեմբերի 22-ին Տավուշի մարզի Սևքար համայնքում բացվեց նոր վերականգնված ոռոգման երրորդ կարգի ջրանցք: Բացման արարողությանը ներկա էին Արմեն Գևորգյանը , ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, Քերին Ի. Ռոբլին, ԱՄՆ դեսպանատան Հասարակական կապերի բաժնի տնօրեն, Արմեն Ղուլարյանը, Տավուշի մարզպետ:

ՀՄՀ-Հայաստան ծրագիրը վերականգնել է Սևքար երրորդ կարգի ջրանցքի 16.4 կմ հատվածը: ՀՄՀ-Հայաստանի ներդրումը վերականգնման աշխատանքներում կազմում է 444,098 ԱՄՆ դոլար, իսկ համայնքի մասնաբաժինը` 44, 798 ԱՄՆ դոլար է: Մինչ ջրագծի վերականգնումը ոռոգումը իրականացվել է անձրևաջրով: Վերականգնումից հետո արդեն հնարավոր կլինի ոռոգել շուրջ 210 հեկտար հողատարածք: