Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը (29/11/2011)

Ս/թ նոյեմբերի 29-ին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը /ՀՀ ԱՎԾ/ ներկայացրեց 2011թ-ի "Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը" զեկույցը, որին մասնակցեց նաև "Հազարամյակի մարտահրավեր" հիմնադրամ-Հայաստան" ծրագիրը: ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տօրեն` Արա Հովսեփյանն իր ողջյունի խոսքում մեծապես կարևորեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հետ համագործակցությունը` նշելով, որ անցած հինգ տարիների ընթացքում ԱՎԾ-ն հանդիսացել է հուսալի և արդյունավետ գործընկեր: :

2007 թ. հունվարից ՀՄՀ-Հայաստանը համաֆինանսավորում է ՀՀ ԱՎԾ-ի կողմից ամենամյա պարբերականությամբ իրականացվող Տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտությունը /ՏՏԿԱՀ/: 2007-2011թթ. ընթացքում, ի թիվս այլ գործառույթների, հետազոտությունից ստացված տվյալներն օգտագործվել են ծրագրի ազդեցության գնահատման համար: Այս նպատակով, ՀՄՀ-Հայաստանը շուրջ 2500 տնային տնտեսությունով մեծացրել է հետազոտության գյուղական ընտրանքը և բարելավել հարցարանի գյուղատնտեսություն բաժինը: Վերջին հինգ տարիների ընթացքում Հազարամյակի մարտահարվեր կորպորոցիայի /ՀՄԿ/ փորձագետները ՀՀ ԱՎԾ-ին ցուցաբերել են տեխնիկա-մեթոդաբանական աջակցություն, մասնավորապես`, տվյալների որակի գնահատման, աղքատության ցուցանիշի ճշգրտման և ՏՏԿԱՀ բնակչության հաշվարկները Հայաստանի բնակչության պաշտոնական տվյալների հետ համահարթեցման գործում: