Ընտրություններ

Ընտրություններ 2010



2010թ. մայիսի 22-ին տեղի ունեցան Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ Հայաստան ծրագրի Շահառուների (ՇԽ) եւ Կառավարման խորհրդի (ԿԽ) քաղաքացիական հասարակության անդամների ընտրությունները: Այս տարվա ընտությունը թվով հինգերորդն էր եւ ծրագրի շրջանակներում իրականացվող նման ընտրություններից վերջինը:
Ընտրական հանձնաժողովի կողմից նախօրոք գրանցվել էին 282 ընտրող, որոնցից 19-ը հանդիսանում էին թեկնածուներ: Ընտրությանը մասնակցեցին 239 կազմակերպությունների ներկայացուցիչներ: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ՇԽ 15 անդամներ ընտրվեցին հետեւյալ թեկնածուները, առավելագույն ձայներ հավաքած 5-ը կներկայանան նաեւ որպես ԿԽ անդամներ.

1. Ատովմյան Մարատ, Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության "Ունիսոն" ՀԿ
2. Զադոյան Մարզպետունի, "Գյումրու Մաշտոցի դպրոց" հիմնադրամ
3. Ենգիբարյան Վիկտոր, "Հայաստանի եվրոպական շարժում" ՀԿ
4. Բալայան Գաբրիել, "Վառվող աստղ" ՀԿ
5. Բարսեղյան Պարգեւ, "Հասարակության համախմբում" ՀԿ
6. Հարությունյան Սոնա, "Ապոլոն" իրավական ասոցիացիա" ՀԿ
7. Հարությունյան Նորայր, "Հյուման Դիգնիթի ընղդ Փիս" բարեգործական հիմնադրամ
8. Սողոմոնյան Սյուզաննա, "Հավաստի տեղեկատվության քաղաքացիական նախաձեռնություն" ՀԿ
9. Քոչարյան Կարեն, "Ինտեգրացիայի եւ ժողովրդավարության հայկական կենտրոն" ՀԿ
10. Սահակյան Արթուր, ""Կովկաս" հասարակագիտական հետազոտությունների կենտրոն" ՀԿ
11. Ասատրյան Սիմոն, "Գյուղատնտեսական վարկային ակումբների միություն" Իրավաբանական անձանց միություն
12. Թադեւոսյան Աննա, "Ցոլինե" բարեգործական, մշակութային, իրավապաշտպան ՀԿ
13. Թագվորյան Վահե, "Աջակից" բարեգործական ՀԿ
14. Էլբակյան Սուսաննա, "Սրբազան հող" բարեգործական ՀԿ
15. Ճարտարյան Մկրտիչ, "Շիրակի մարզի հասարակական կազմակերպությունների միություն" ՀԿ

 

Թեկնածուներն ըստ հավաքած քվեների.




Ընտրական հանձնաժողովի արձանագրություններ

Հայտարարություններ, նամակներ եւ հատուկ կարծիքներ ընտրական գործընթացի վերաբերյալ.


ԸՀ անդամ Վ. Ասրյանի նամակը ԸՀ-ին, մայիսի 25, 2010թ.

Ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրություն, մայիսի 22, 2010թ.

 

Հայտարարություն ԸՀ անդամներ Վ. Ասրյանի, Ա. Բալաբեկյանի, Լ. Քամալյանի, Տ. Ավագյանի կողմից քվեաթերթիկները չստորագրելու վերաբերյալ, մայիսի 21, 2010թ.

 

Հայտարարություն ԸՀ անդամներ Վ. Ասրյանի, Ա. Բալաբեկյանի, Լ. Քամալյանի, Տ. Ավագյանի կողմից ընտրությունների ընթացքի վերաբերյալ, մայիսի 22, 2010թ.

 

Հատուկ կարծիք ԸՀ անդամներ Վ. Ասրյանի, Ա. Բալաբեկյանի, Լ. Քամալյանի, Տ. Ավագյանի կողմից ընտրությունների ընթացքի վերաբերյալ, մայիսի 22, 2010թ.

 

Նամակ Ա. Հովսեփյանին եւ Ն. Երիցյանին ԸՀ նախագահ Ա. Սարիբեկյանի եւ քարտուղար Մ. Եղիազարյանի կողմից, մայիսի 22, 2010

 

Դիտորդների կարծիքներ

ԸՀ արձանագրություն N 2, մաս 1-ին, մայիսի 18, 2010թ.

ԸՀ անդամ Հ. Դանիելյանի ինքնաբացարկի հայտարարությունը, մայիսի 18, 2010թ.

ԸՀ անդամներ Լ. Քամալյանի, Վ. Ասրյանի եւ Ա. Բալաբեկյանի կողմից ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի ԳԳՏ Ա. Հովսեփյանին ուղղված նամակ` շահերի բախման վերաբերյալ, մայիսի 19, 2010թ.

ԸՀ արձանագրություն N 2, մաս 2-րդ, մայիսի 19, 2010թ.

ԸՀ անդամներ Վ. Ասրյանի, Ա. Բալաբեկյանի, Լ. Քամալյանի եւ Տ. Ավագյանի կողմից ԸՀ N 2 նիստի արձանագրությունը չստորագրելու վերաբերյալ հայտարարությունը, մայիսի 21, 2010թ.

Արձանագրություն, 30-ը ապրիլի, 2010թ.

Հայտարարություն ԸՀ անդամներ Վ. Ասրյանի եւ Տ. Շահինյանի կողմից, 04.05.2010թ.

Նամակ Ա. Հովսեփյանին եւ Ն. Երիցյանին ԸՀ նախագահ Ա. Սարիբեկյանի եւ քարտուղար Մ. Եղիազարյանի կողմից, մայիսի 5, 2010թ.

ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի ԳԳՏ Ա. Հովսեփյանի պատասխան նամակը

Նամակ, մայիսի 31, 2010թ.

Ընտրական հանձնաժողովի 2010թ. կազմ



ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների եւ կառավարման խորհրդի անդամների 2010թ. ընտրությանը մասնակցության հայտ ներկայացրած 288 հատերից ընտրական հանձնաժողովը հաստատեց 283-ը ("Հաղթանակի երիտասարդ ֆերմերներ" ՀԿ-ի հայտը ընդունվել է այն պայմանով, որ բացակայող փաստաթուղթը կներկայացվի մինչ մայիսի 21-ը): Որպես թեկնածու գրանցվեցին 19-ը դիմորդ:

 

Քվեաթերթիկի օրինակ

Շահառուների խորհրդի եւ Կառավարման խորհրդի քաղաքացիական հասարակության անդամների 2010թ. ընտրությանը գրանցված մասնակիցների ցանկ (ներառյալ թեկնածուները)


Թեկնածուներ 2010


N

Ներկայացուցչի անուն, ազգանունը

Կազմակերպության անվանումը

Մարզը

1

Ասատրյան Սիմոն

"Գյուղատնտեսական վարկային ակումբների միություն" ԻԱՄ

Երեւան

2

Ատովմյան Մարատ

Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության "Ունիսոն" ՀԿ

Երեւան

3

Բարսեղյան Շուշանիկ

"Հայաստանի գործատուների հանրապետական միություն" միություն

Երեւան

4

Բարսեղյան Պարգեւ

"Հասարակության համախմբում" ՀԿ

Երեւան

5

Ենգիբարյան Վիկտոր

"Հայաստանի եվրոպական շարժում" ՀԿ

Երեւան

6

Զադոյան Մարզպետունի

"Գյումրու Մաշտոցի դպրոց" հիմնադրամ

Շիրակ

7

Էլբակյան Սուսաննա

"Սրբազան հող" բարեգործական ՀԿ

Շիրակ

8

Թագվորյան Վահե

"Աջակից" բարեգործական ՀԿ

Շիրակ

9

Թադեւոսյան Աննա

"Ցոլինե" բարեգործական, մշակութային իրավապաշտպան ՀԿ

Շիրակ

10

Հարությունյան Սոնա

"Ապոլոն" իրավական ասոցիացիա" ՀԿ

Լոռի

11

Հարությունյան Նորայր

"Հյուման Դիգնիթի ընդ Փիս" բարեգործական հիմնադրամ

Երեւան

12

Հովհաննիսյան Աշոտ

"Դիլնետ սերվիս" կրթական ՀԿ

Տավուշ

13

Ճարտարյան Մկրտիչ

"Շիրակի մարզի հասարակական կազմակերպությունների միություն" ՀԿ

Շիրակ

14

Ռաֆյան Տիգրան

"Ֆրանս-հայկական զարգացման" հիմնադրամ

Երեւան

15

Սահակյան Արթուր

"Կովկաս" հասարակագիտական հետազոտությունների կենտրոն ՀԿ

Երեւան

16

Սարիբեկյան Միսակ

"Նիգ-Ապարան" հայրենակցական բարեգործական ՀԿ

Երեւան

17

Սողոմոնյան Սյուզաննա

"Հավաստի տեղեկատվության քաղաքացիական նախաձեռնություն" ՀԿ

Երեւան

18

Քոչարյան Կարեն

"Ինտեգրացիայի եւ ժողովրդավարության հայկական կենտրոն" ՀԿ

Երեւան

19

Բալայան Գաբրիել

"Վառվող աստղ" ՀԿ

Կոտայք


Հիշեցում`


Քվեարկությունը (փակ, գաղտնի) տեղի կունենա 2010թ. մայիսի 22-ին, ժամը 9-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ կառավարության նիստերի դահլիճի նախասրահում` Մելիք-Ադամյան 1:

Քվեարկության արդյունքները կամփոփվեն նույն օրը,մայիսի 22-ին, ժամը 18:-ից 21:00-ը ընկած ժամանակահատվածում:
Ցանկության դեպքում, թեկնածուները ընտրության նախորդ օրը` մայիսի 21-ին, ժ.15:00-16:00-ի ընթացքում կարող են քվեաթերթիկի հակառակ երեսին զետեղել իրենց ստորագրությունները:
Ընտրությանը դիտորդի կարգավիճակով կարող է մասնակցել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ` առանց նախնական հավատարմագրման եւ առանց ընտրական գործընթացներին խանգարելու:
Ընտրության մասնակիցը քվեարկության է ներկայանում անձնագրով:

Մասնակցության հայտ (MsWord)

ՇԽ անդամների ընտրությունների կարգ PDF /Ամբողջությամբ/

1. Ընդհանուր դրույթներ

2. Ընտրական հանձնաժողով

3. ՇԽ/ԿԽ Ընտրություններ

     3.1 Ընտրություններին մասնակցության իրավունք

     3.2 Հայտի ներկայացման գործընթաց

     3.3. Ընտրական գործընթաց

4. Ընտրությունների արդյունքներ

5. ՀՄՀ-Հայաստան ծրագրի ՇԽ անդամի ետկանչը

Հավելվածներ

Մասնակցության հայտ

Քվեաթերթիկի օրինակ



ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


Քաղաքացիական հասարակության հետաքրքրված ներկայացուցիչներին հրավիրում ենք մասնակցելու Շահառուների խորհրդի (ՇԽ) եւ Կառավարման խորհրդում (ԿԽ) քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ընտրությանը:
ՇԽ 15 անդամները կոչված են ծրագրում ապահովելու հանրային մասնակցությունը եւ թափանցիկությունը` սահմանված Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի եւ ՀՀ կառավարության միջեւ կնքված Հազարամյակի մարտահրավեր Համաձայնագրով: Քաղաքացիական հասարակությունից Կառավարման խորհուրդ պատվիրակված անդամները հինգն են, ովքեր քաղաքացիական հասարակության անունից մասնակցում են ծրագրի որոշումների կայացման գործընթացում: ՇԽ/ԿԽ անդամությունը կամավոր աշխատանք է:

Համաձայն ՇԽ/ԿԽ անդամների ընտրության կարգի`

- Ընտրություններին կարող են մասնակցել Հայաստանում գործող բոլոր այն հասարակական կազմակերպությունները, պետական մասնակցություն չունեցող միությունները եւ հիմնադրամները, ջրօգտագործողների ընկերությունները, ոչ առեւտրային ֆերմերային սպառողական կոոպերատիվները, որոնք ՀՀ Արդարադատության նախարարությունում գրանցվել են մինչեւ ս.թ. մարտի 1-ը: Կազմակերպությունների մասնաճյուղերը ինքնուրույն հանդես գալ չեն կարող:
- Կազմակերպությունները կարող են ընտրություններին մասնակցել որպես ընտրող եւ/կամ ՇԽ/ԿԽ անդամի թեկնածու:
- Կազմակերպությունը ընտրություններին մասնակցում է մեկ ներկայացուցչի միջոցով` գրանցված մասնակցության հայտով: Քվեարկությանը տվյալ կազմակերպության անունից այլ անձի մասնակցությունը չի թույլատրվում (նույնիսկ լիազորագրի առկայության պարագայում):
- Ընտրական ողջ գործընթացն իրականացվում է քաղաքացիական հասարակության կողմից ինքնաառաջադրված եւ/կամ առաջադրված անձանց շրջանակից ընտրված (ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի աշխատակազմի տեխնիկական աջակցությամբ) ընտրական հանձնաժողովի կողմից:

Ընտրություններին մասնակցել ցանկացողները պարտավոր են լրացնել մասնակցության հայտը եւ մինչեւ 2010թ. մայիսի 12-ը, ժամը 18:00-ը ներկայացնել ՀՄՀ-Հայաստան գրասենյակ կամ ուղարկել elections@mca.am էլեկտրոնային հասցեին:

Հայտի ձեւը եւ ընտրությունների կարգը ներկայացվում են ստորեւ (փաստաթղթերը ստանալու համար կարող եք այցելել նաեւ ՀՄՀ-Հայաստան գրասենյակ` Մելիք-Ադամյան 2/1, հեռախոսահամարներ` 547988 կամ 546816` ներքին 202):


Լիազորագրի օրինակ