Ընտրություններ 2009

Սեպտեմբերի 26-ին, "Կոնգրես" հյուրանոցում կայացավ Շահառուների խորհրդի չորրորդ կազմի անդամների ընտրությունները` 2009-2010թթ. համար:


Ընտրություններին մասնակցության հայտ էին ներկայացրել 378 կազմակերպություններ: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում թեկնածու առաջադրված 23 կազմակերպությունների ներկայացուցիչներից ՇԽ կազմում ընտրվեցին հետեւյալ 15 անդամները`

Թեկնածուները ըստ հավաքած քվեների

Ընտրական հանձնաժողովի արձանագրություն

Մամլո հաղորդագրություն



Ընտրական հանձնաժողովի արձանագրություններ

 

10-ը սեպտեմբերի, 2009թ.

18-ը սեպտեմբերի, 2009թ.

22-23-ը սեպտեմբերի, 2009թ.

25-ը սեպտեմբերի, 2009թ.

26-ը սեպտեմբերի, 2009թ.

29-ը սեպտեմբերի, 2009թ.

30-ը սեպտեմբերի, 2009թ.

Հատուկ կարծիքներ եւ դիմումներ

ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի տնօրենի նամակը




Ընտրողների ցանկը` ըստ կազմակերպությունների անվանումների

Թեկնածուների ցանկը եւ հայտերը` ըստ ներկայացուցիչների ազգանուն, անունների


N

Ներկայացուցչի անուն, ազգանունը

Կազմակերպության անվանումը

Մարզը

1

Ալեքսանյան Աշոտ

"Քաղաքական գիտությունների հայկական ասոցիացիա" ՀԿ

Երեւան

2

Ասատրյան Լիլիթ

"Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիա" ՀԿ

Երեւան

3

Ատովմյան Մարատ

""Պրոգրես" սոցիալական հետազոտությունների կենտրոն" ՀԿ

Երեւան

4

Բաբախանյան Գագիկ

"Քաղաքացիական եւ սոցիալական զարգացման հիմնադրամ"

Երեւան

5

Բադիրյան Գրիգոր

"Ինտեգրացիոն գործընթացների աջակցության կենտրոն" ՀԿ

Երեւան

6

Բալայան Գաբրիել

"Գավառի բիզնես կենտրոն" ՀԿ

Գեղարքունիք

7

Բարսեղյան Պարգեւ

"Հասարական քարոզչություն" ՀԿ

Արագածոտն

8

Գեւորգյան Գեւորգ

"Էրգիր" միավորում սոցիալ-մշակութային ՀԿ

Երեւան

9

Ենգիբարյան Վիկտոր

"Հայաստանի եվրոպական շարժում" ՀԿ

Երեւան

10

Զադոյան Կարեն

"Հայաստանի իրավաբանական հիմնադրամ"

Երեւան

11

Զադոյան Մարզպետունի

"Մաշտոցի դպրոց հիմնադրամ"

Շիրակ

12

Թամամյան Գեւորգ

"Հայաստանի բժիշկ ուսանողների գիտական ասոցիացիա" ՀԿ

Երեւան

13

Հովհաննիսյան Աշոտ

"Դիլենտ սերվիս" կրթական ՀԿ

Տավուշ

14

Հովհաննիսյան Հովհաննես

""Կովկաս" հասարակական հետազոտությունների կենտրոն" ՀԿ

Երեւան

15

Մաթեւոսյան Կարեն

"Ազատություն եւ իրավունք" ՀԿ

Երեւան

16

Մովսիսյան Կարինե

"Գորիսի երիտասարդական միություն" ՀԿ

Սյունիք

17

Շահինյան Պողոս

"Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ" ՀԿ

Երեւան

18

Պեպանյան Նունե

"Լուսաստղ" ՀԿ

Լոռի

19

Ջոմարդյան Նունե

"Սոցիալ-տնտեսական եւ իրավական բարեփոխումների կենտրոն" ՀԿ

Լոռի

20

Սաֆարյան Ալմաստ

"Վայքի "Հույս 98"" ՀԿ

Վայոց Ձոր

21

Սողոմոնյան Սյուզաննա

"Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիա" ՀԿ

Երեւան

22

Վարդանյան Լուսինե

"Կայուն ջրային միջավայր" ՀԿ

Երեւան

23

Վերանյան Անդրանիկ

"Նոյեմբերյանի Համայնքների Միություն" ԻԱՄ

Տավուշ


Նկատառումներ (ընտրակարգից)


- Ընտրական հանձնաժողովը ընտրությունների արդյունքներն ամփոփում է ընտրության օրը ժամը 18:00-21:00-ը:

- Ընտրությունների արդյունքները ու համապատասխան արձանագրությունը հրապարակում են Ընտրական հանձնաժողովի նախագահը եւ անդամները նույն օրը ժամը 21:00-ինª հրավիրվող մամլո ասուլիսի ժամանակ:

- Ամփոփիչ արձանագրությունը տրամադրվում է ՀՄՀ-Հայաստան ծրագրի ՇԽ օգնականին նույն օրը ժամը 21:30-ին: Արձանագրությունը տեղադրվում է www.mca.am կայքում, քվեարակության հաջորդող աշխատանքային օրը, մինչեւ ժամը 16:00-ն:

- Ընտրությանը դիտորդի կարգավիճակով կարող է մասնակցել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ` առանց նախնական հավատարմագրման եւ առանց ընտրական գործընթացներին խանգարելու:

- Շահառուների խորհրդում ընտրված են համարվում առավելագույն քվեներ ստացած 15 թեկնածուները:

- Հավասար քվեներ հավաքած թեկնածուների առաջնահերթությունը որոշվում է տեղում` Ընտրական հանձնաժողովի կազմակերպած վիճակահանությամբ:

Յուրաքանչյուր մասնակից ունի մեկ քվեաթերթիկ (կցվում է, հավելված 2) ստանալու եւ մինչեւ 5 թեկնածուի օգտին քվեարկելու իրավունք: 5-ից ավելի թեկնածուի օգտին քվեարկած, քվեարկության այլ ձեւերով նշմամբ, քվեարկության նշանի չնախատեսված տեղում դրված, ջնջման կամ ջնջումների առկայությամբ քվեաթերթիկները համարվում են անվավեր:
Ցանկության դեպքում, թեկնածուները ընտրության նախորդ օրը (սեպտեմբեր 25, 2009), ժ.15:00-16:00-ի ընթացքում կարող են քվեաթերթիկի հակառակ երեսին զետեղել իրենց ստորագրությունները:



 

Մասնակցության հայտ (MsWord)

ՇԽ անդամների ընտրությունների կարգ (PDF)


Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի անդամների ընտրության մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչեւ սեպտեմբերի 18-ը:

Առաջարկում ենք հետաքրքված բոլոր անհատներին` առաջադրված հասարակական կազմակերպությունների, միությունների, պետական մասնակցություն չունեցող հիմնադրամների, ջրօգտագործողների ընկերությունների կամ ոչ առեւտրային ֆերմերային սպառողական կոոպերատիվների կողմից, ներկայացնել մասնակցության հայտ` բերելով այն ՀՄՀ-Հայաստան գրասենյակ` Մելիք-Ադամյան 2/1 հասցեով կամ ուղարկել elections@mca.am էլեկտրոնային հասցեին մինչ 2009թ. սեպտեմբերի 18-ը, ժամը 18:00-ն:

Հայտը համարվում է վավերական, եթե լրացված է ամբողջությամբ, կնքված կազմակերպության կնիքով եւ ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից: Հայտին պետք է կցվեն կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը, լիազոր ներկայացուցչի համառոտ կենսագրությունը, ինչպես նաեւ լիազորագիր, եթե ներկայացուցիչը կազմակերպության ղեկավարը չէ:

Քվեարկությունը տեղի կունենա 2009թ. սեպտեմբերի 26-ին, ժամը 9:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում "Կոնգրես" հյուրանոցի Պիկասսո դահլիճում (հասցե` Երեւան, Իտայիայի 1):

Շահառուների խորհուրդը քաղաքացիական հասարակությունը ներկայացնող 15 հոգուց բաղկացած կառույց է, որը կոչված է ապահովելու ծրագրում հանրային մասնակցությունը եւ թափանցիկությունը: Շահառուներից հինգ անդամ պատվիրակվում են ծրագրի Կառավարման խորհուրդ, որը նախագահում է ՀՀ Վարչապետը, որոշումների կայացման գործընթացում շահառուների դիրքորոշումը ներկայացնելու նպատակով: ՇԽ անդամությունը կամավոր աշխատանք է:



 

Ընտրական հանձնաժողով

Ընտրական հանձնաժողովի անդամներ

1. Վահագն Ասրյան - Ընտրական հանձնաժողովի նախագահ
"Սեմանտ" ՀԿ անդամ

2. Ալինա Լալայան - Ընտրական հանձնաժողովի քարտուղար
"Արարատ մարզի կանաչներ" ՀԿ

3. Հոմերոս Սաֆարյան
"Վարդենիս" ՋՕԸ

4. Գայանե Արսենյան
"ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիա" ՀԿ

5. Ամալյա Բալաբեկյան
"Համահայկակամ միջազգային երիտասարդական կենտրոն" երիտասարդական ՀԿ

6. Մարինա Ղազարյան
"Արեգ" գիտամշակութային երիտասարդական ասոցիացիա ՀԿ

7. Վահե Հայրապետյան
"Ընդդեմ ՁԻԱՀ" ազգային ասոցիացիա ՀԿ