ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհուրդը ապահովում է քաղաքացիական հասարակության մասնակցությունը ծրագրի բոլոր փուլերում` երաշխավորելու դրա թափանցիկ և անկողմնակալ իրականացումը: Յուրաքանչյուր ծրագրային տարում իրականացվում են Շահառուների խորհրդի 15 անդամների ընտրությունը: Ընտրություններին հրավիրվում են մասնակցելու բոլոր այն ոչ պետական, ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր իրենց գործունեության ընթացքում առնչվում են ծրագրային ուղղություններին և նպատակներին, ինչպես նաև ներգրավված են ակտիվ հասարակական գործունեության մեջ:
Շահառուների խորհուրդը խորհրդակցական մարմին է: Այն իր գործունեությունը ծավալում է տարբեր ուղղություններով, դրանք կարող են լինել ընդհանուր ծրագրային հարցերի քննարկում, ընթացիկ աշխատանքների հանրային մոնիտորինգ կամ աշխատանք շահառու բնակիչների հետ: Շահառուների խորհրդի մյուս կարևոր դերակատարումը ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի Կառավարման խորհրդում անդամանցությունն և մասնակցությունն է: Շահառուների խորհրդի 15 անդամներից հինգը պատվիրակվում են Կառավարման խորհուրդ և հանդիսանում են 12 անդամից բաղկացած Խորհրդի լիարժեք անդամներ: Կառավարման խորհրդի բնապահպանական դիտորդը նույնպես ընտրվում է ՇԽ-ի կողմից: ՀՄՀ-Հայաստանը մշտապես կարևորում է ՇԽ անդամների ներգրավվածությունը ծրագրին, առանձնապես համայնքներում իրականացվող աշխատանքներին, որի միջոցով ՇԽ անդամները կարող են լսելի դարձնել բնակիչների կարծիքները և մտահոգությունները ծրագրի վերաբերյալ:
Շահառուների խորհրդի գործող կազմը
|
N |
Ներկայացուցչի անուն, ազգանունը |
Կազմակերպության անվանումը |
Մարզը |
|
1 |
Ասատրյան Սիմոն |
Երեւան |
|
|
2 |
Ատովմյան Մարատ |
Երեւան |
|
|
3 |
Բալայան Գաբրիել |
Կոտայք |
|
|
4 |
Բարսեղյան Պարգեւ |
Երեւան |
|
|
5 |
Ենգիբարյան Վիկտոր |
Երեւան |
|
|
6 |
Զադոյան Մարզպետունի |
Շիրակ |
|
|
7 |
Էլբակյան Սուսաննա |
Շիրակ |
|
|
8 |
Թագվորյան Վահե |
Շիրակ |
|
|
9 |
Թադեւոսյան Աննա |
Շիրակ |
|
|
10 |
Հարությունյան Սոնա |
Լոռի |
|
|
11 |
Հարությունյան Նորայր |
Երեւան |
|
|
12 |
Ճարտարյան Մկրտիչ |
|
Շիրակ |
|
13 |
Սահակյան Արթուր |
Երեւան |
|
|
14 |
Սողոմոնյան Սյուզաննա |
Երեւան |
|
|
15 |
Քոչարյան Կարեն |
Երեւան |