Կազմ

ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհուրդը ապահովում է քաղաքացիական հասարակության մասնակցությունը ծրագրի բոլոր փուլերում` երաշխավորելու դրա թափանցիկ և անկողմնակալ իրականացումը: Յուրաքանչյուր ծրագրային տարում իրականացվում են Շահառուների խորհրդի 15 անդամների ընտրությունը: Ընտրություններին հրավիրվում են մասնակցելու բոլոր այն ոչ պետական, ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր իրենց գործունեության ընթացքում առնչվում են ծրագրային ուղղություններին և նպատակներին, ինչպես նաև ներգրավված են ակտիվ հասարակական գործունեության մեջ:

Շահառուների խորհուրդը խորհրդակցական մարմին է: Այն իր գործունեությունը ծավալում է տարբեր ուղղություններով, դրանք կարող են լինել ընդհանուր ծրագրային հարցերի քննարկում, ընթացիկ աշխատանքների հանրային մոնիտորինգ կամ աշխատանք շահառու բնակիչների հետ: Շահառուների խորհրդի մյուս կարևոր դերակատարումը ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի Կառավարման խորհրդում անդամանցությունն և մասնակցությունն է: Շահառուների խորհրդի 15 անդամներից հինգը պատվիրակվում են Կառավարման խորհուրդ և հանդիսանում են 12 անդամից բաղկացած Խորհրդի լիարժեք անդամներ: Կառավարման խորհրդի բնապահպանական դիտորդը նույնպես ընտրվում է ՇԽ-ի կողմից: ՀՄՀ-Հայաստանը մշտապես կարևորում է ՇԽ անդամների ներգրավվածությունը ծրագրին, առանձնապես համայնքներում իրականացվող աշխատանքներին, որի միջոցով ՇԽ անդամները կարող են լսելի դարձնել բնակիչների կարծիքները և մտահոգությունները ծրագրի վերաբերյալ:


Շահառուների խորհրդի գործող կազմը


N

Ներկայացուցչի անուն, ազգանունը

Կազմակերպության անվանումը

Մարզը

1

Ասատրյան Սիմոն

"Գյուղատնտեսական վարկային ակումբների միություն" ԻԱՄ

Երեւան

2

Ատովմյան Մարատ

Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության "Ունիսոն" ՀԿ

Երեւան

3

Բալայան Գաբրիել

"Վառվող աստղ" ՀԿ

Կոտայք

4

Բարսեղյան Պարգեւ

"Հասարակության համախմբում" ՀԿ

Երեւան

5

Ենգիբարյան Վիկտոր

"Հայաստանի եվրոպական շարժում" ՀԿ

Երեւան

6

Զադոյան Մարզպետունի

"Գյումրու Մաշտոցի դպրոց" հիմնադրամ

Շիրակ

7

Էլբակյան Սուսաննա

"Սրբազան հող" բարեգործական ՀԿ

Շիրակ

8

Թագվորյան Վահե

"Աջակից" բարեգործական ՀԿ

Շիրակ

9

Թադեւոսյան Աննա

"Ցոլինե" բարեգործական, մշակութային իրավապաշտպան ՀԿ

Շիրակ

10

Հարությունյան Սոնա

"Ապոլոն" իրավական ասոցիացիա" ՀԿ

Լոռի

11

Հարությունյան Նորայր

"Հյուման Դիգնիթի ընդ Փիս" բարեգործական հիմնադրամ

Երեւան

12

Ճարտարյան Մկրտիչ

"Շիրակի մարզի հասարակական կազմակերպությունների միություն" ՀԿ

Շիրակ

13

Սահակյան Արթուր

"Կովկաս" հասարակագիտական հետազոտությունների կենտրոն ՀԿ

Երեւան

14

Սողոմոնյան Սյուզաննա

"Հավաստի տեղեկատվության քաղաքացիական նախաձեռնություն" ՀԿ

Երեւան

15

Քոչարյան Կարեն

"Ինտեգրացիայի եւ ժողովրդավարության հայկական կենտրոն" ՀԿ

Երեւան