Գնահատումը ՀՄՀ-Հայաստան ծրագրի կարևորագույն բաղադրիչն է: Զարգացմանն աջակցելու ոլորտում ՀՄԿ-ի մոտեցման հիմնական սկզբունքներից մեկն այն է, որ ՀՄԿ-ն հավատարիմ է իր ծրագրերի ազդեցության խորը և համակողմանի գնահատումների անցկացմանը, երբ հնարավորության դեպքում կիրառվում են այնպիսի մեթոդներ, որոնցով որոշվում է, թե արդյոք տվյալ արդյունքներն արժանահավատորեն կարելի է վերագրել ՀՄԿ ծրագրերին: Ծրագիրը գնահատվում է ըստ նրա, թե որքանով են իրականացված աշխատանքները նպաստել Համաձայնագրի նպատակի կատարմանը, այսինքն` գյուղատնտեսության ոլորտում եկամուտների աճի միջոցով գյուղական աղքատությունը կրճատմանը:
Գնահատման միջանկյալ ուսումնասիրությունների միջոցով գնահատվում է Համաձայնագրի նպատակների, խնդիրների և ազդեցության կատարման ուղղությամբ առաջընթացը: Վաղ փուլերում դասեր են քաղվում և բացահայտվում են ակնկալվող արդյունքների և փաստացի ձեռքբերումների միջև առկա էական տարբերությունները, այդ թվում` փաստացի ու կանխատեսվող ցուցանիշների միջև շեղումների պատճառները:
Ազդեցության վերջնական գնահատումներն անդրադառնալու են առնվազն հետևյալ խնդիրներին.
• Ծրագրի արդյունավետությունը Համաձայնագրի նպատակների կատարման առումով,
• Չափելի ազդեցությունը ՀՄԿ-ի օժանդակությանը վերագրելու հնարավորությունը,
• Նպատակների, խնդիրների և թիրախների բարեհաջող կատարման կամ չկատարման պատճառները,
• Ծրագրի չնախատեսված արդյունքները (դրական և բացասական),
• Արդյունքների երկարաժամկետ կայունությունը,
• Տնտեսական օգտակարության վերահաշվարկված գործակիցները, համեմատությունը սկզբնապես հաշվարկված մակարդակների հետ, և տարբերությունների գնահատում:
• Քաղված դասերը, որոնք կիրառելի են նմանատիպ այլ ծրագրերի նկատմամբ:
ՀՄՀ-Հայաստանի Գյուղական ճանապարհների վերականգնում և Ոռոգելի գյուղատնտեսություն ենթածրագրերի Ազդեցության գնահատման մանրամասն պլանը ներկայացվում է ՀՄՀ-Հայաստանի ՄԳ պլանի հավելված Բ-ում: Համացանցում տեղադրված են ՀՄՀ-Հայաստանի Ջրից դեպի շուկա ենթածրագրի ազդեցության գնահատման ելակետային հաշվետվությունը, ինչպես նաև հետազոտության տվյալները: