Հատուկ ուսումնասիրություններ և հետազոտություններ

ՀՄԿ-ն կամ ՀՄՀ-Հայաստանը կարող են Ենթածրագրերի, ենթածրագրերի բաղադրիչների կամ ողջ Ծրագրի չնախատեսված գնահատումներ պահանջել նախքան Համաձայնագրի ժամկետի ավարտը, որոնք պետք է իրականացվեն Գնումային պայմանագրին համապատասխան` դրսից վարձված կազմակերպության կողմից: Ներկայումս նախաձեռնվել են մի շարք նմանատիպ հետազոտություններ, որոնք ներառում են հետևյալը.

1. Գյուղատնտեսական տվյալների գնահատում` գյուղատնտեսության ոլորտի իրավիճակի մասին ՀՄՀ-Հայաստանին ելակետային տվյալներ տրամադրելու նպատակով տարբեր աղբյուրներից ստացված գյուղատնտեսական տվյալները համադրելու և համեմատելու համար:
2. Գործընթացի որակական վերլուծություններ, որոնք հավելյալ տվյալներ են տրամադրում մեկ այլ անկախ խորհրդատուի կողմից իրականացվող ազդեցության գնահատման համար: Գործընթացի վերլուծությունները գրանցում են ՀՄՀ-Հայաստանի ծրագրային միջամտությունները, գնահատում վերջիններիս իրականացումը, պարզում ծրագրի/բաղադրիչի նախագծի ու իրականացման թույլ և ուժեղ կողմերը:
3. Աղքատության կանխատեսումների թարմացում, որը ՀՄՀ Հայաստանին տեղեկացնում է, թե ինչպես են Ծրագրի ծավալների փոփոխությունները և Տնտեսական օգտակարության գործակիցների վերանայված հաշվարկներն ազդում ծրագրի ակնկալվող օգուտների և գյուղական աղքատության/եկամուտների ցուցանիշային թիրախների վրա:


Ի լրումն մոնիթորինգի և գնահատման ամենօյա աշխատանքներին, ՀՄՀ-Հայաստանն իր ներդրումն ունի Հայաստանում հետազոտական և վիճակագրական կարողությունների զարգացման գործում: ՀՄՀ-Հայաստանի մի շարք կապալառուներ և իրականացնողներ տեղական հետազոտական կազմակերպություններ են: Ավելին, ամեն անգամ, երբ ՀՄՀ-Հայաստանի աշխատանքների հետ կապված Հայաստանում են գտնվում միջազգային խորհրդատուներ, համագործակցելով Կովկասյան հետազոտությունների և ռեսուրսային կենտրոնի նման կազմակերպությունների հետ, փորձում ենք Հայաստանի հետազոտող հանրությանը ներկայացնել նոր մոտեցումներ և մեթոդներ: ՀՄՀ-Հայաստանը օժանդակում է նաև ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կարողությունների զարգացմանը` ներմուծելով նոր մեթոդներ, ինչպիսին, օրինակ, Ռեյքինգ-ն է: Վերջապես, ՀՄՀ-Հայաստանն աշխատում է ԱՎԾ-ի հետ վերջինիս որոշ տվյալներ հանրության համար մատչելի դարձնելու ուղղությամբ` ինչպես ընդհանուր օգտագործման, այնպես էլ հետազոտող հանրության համար: